ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

ՈՒժային բնույթի գլոբալ մրցակցային պայքարն անողոք է

ՈՒժային բնույթի գլոբալ մրցակցային պայքարն անողոք է
24.11.2025 | 19:06

ՈՒկրաինական պատերազմի ելքը սկզբունքային նշանակություն ունի աշխարհի ապագայի համար։

Որ աշխարհի բոլոր գործերը կառավարվում են ուժային սկզբունքներով, կասկածի ենթակա չէ, որում կարելի է համոզվել միջազգային հարաբերությունների ոլորտում ամեն օրվա նորությունները կարդալով ու դրանց ներքին իմաստը հասկանալով։

Եվ եթե ուժային աշխարհում հակամարտ կողմերից մեկը բոլոր միջոցներով ձգտում է ընթացիկ պատերազմական գործողությունների դադարեցման, ապա դա նշանակում է, որ դրանք շարունակելը նա համարում է համարժեք իր պարտությանը։

Այս իմաստով Զելենսկին, որն իր կյանքը երկարացնում է Ռուսաստանի պահանջները մերժելով, ուղիղ հակասության մեջ է մտնում ԱՄՆ-ի շահերի հետ, որը մարտական գործողությունները անմիջապես դադարեցնելն է։

Այստեղից էլ, ԱՄՆ-ի կողմից կոռուպցիոն սկանդալի սարքելը, մի բան, որի մասին ինֆորմացիան վաղուց էր հայտնի հակակոռուպցիոն կոմիտեին։

Այս իմաստով, Զելենսկու և Եվրոպայի պահվածքը ուղիղ գծով տանում է դեպի Արևմուտքի պարտության, որն էլ, առաջին հերթին, կտրուկ հակասում է ԱՄՆ-ի հիմնարար բնույթի շահերին։

Այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ-ին ձեռնտու է ուկրաինական պատերազմում պարտվելը ներկայացնել որպես Եվրոպայի ու Զելենսկու պարտություն, իսկ Եվրոպան ու, հենց առաջին հերթին, Զելենսկին, ստիպված են կտրուկ կերպով դեմ կանգնել Թրամփի պլանին։

Գոյաբանական վտանգի մեջ գտնվող Զելենսկու վարքն ու պահվածքը պարզ է, քանի որ նա իր երկրի ներքին ռադիկալ ուժերին ուզում է ցույց տալ, որ ինքը նրանց դեմ որևէ քայլ չի կատարում։

Եվրոպայի վիճակը շատ ավելի բարդ է, քանի որ, հանգամանքների բերումով, մնացել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի արանքում և, այսպես թե այնպես, լինելու է պարտված կողմ, որի հիմնարար բնույթի պատճառն էլ նրա անուժ լինելն է։

Ուժային բնույթի գլոբալ մրցակցային պայքարը անողոք է, և վաղուց անցել են այն ժամանակները, երբ Եվրոպան ամենաուժեղներից մեկն էր։

Նման իրավիճակում ԱՄՆ-ի պահվածքը ռացիոնալ է, որը բարդ ընտրության առաջ է կանգնեցնում նաև Ռուսաստանին, որի պահվածքն էլ ցույց կտա ուժերի իրական դասավորությունն աշխարհում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ